17.09.2012

Աստղաձորում հնագիտական արժեք ներկայացնող թոնիր է հայտնաբերվել



Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Վանքի ձոր» կոչվող տարածքում ոռոգման ջրագիծ անցկացնելու ժամանակ շինարարները բլուրը փորելիս հայտնաբերել են հին թոնիր: Այն ամբողջությամբ պահպանվել էր, սակայն, մատնված լինելով անուշադրության, ընթացքում թոնրի մի մասը կոտրվել է:




16.09.2012

Մեր գյուղը մեր տունն է, նրա մաքրությունը` մեր գործը


Սեպտեմբերի 15-ին Լիճքի միջնակարգ դպրոցի սաները, միանալով «Մենք կարող ենք» ( “Let’s DO It” Armenia) շարժման ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության սանիտարամաքրման աշխատանքներին, մաքրեցին Լիճքի միջնակարգ դպրոցի տարածքը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքը և գյուղի աղբյուրի շրջակայքը:



15.09.2012

Նախընտրական քարոզարշա՞վ, թե՞ չհաջողված հեքիաթ


Դեռևս հուլիս ամսին Մարտունու «Գեղամա» հեռուստաալիքով 9-րոպեանոց հաղորդում ցուցադրվեց «Մի օր Լիճքում» խորագրով, որն արդեն իսկ նախընտրական քարոզարշավ էր և իր մեջ հեքիաթային էջեր էր պարունակում:
Այդ հաղորդման մեջ գործող գյուղապետի ներկայացրած կեղծիքին ժամանակին քանիցս անդրադարձել եմ` թե մեր համայնքում, թե սոցիալական կայքերում ծավալված քննարկումներում: Սակայն ստիպված եմ կրկին անդրադառնալ, քանի որ նույն հեքիաթը, զուգորդված նաև ոչ առողջ մրցակցությամբ, Գնել Գրիգորյանն էլի շարունակում է պատմել...

Պատռված պաստառներն` արդար մրցակցության իմ կոչին ի պատասխա՞ն...

Սիրելի լիճքեցիներ, ես նախընտրական քարոզչության ընթացքում դիմել եմ Ձեզ, ի տարբերություն ոմանց, ողջունել մրցակցիս`ոչ թշնամուս, ավագանու անդամության թեկնածուներին և սևը սպիտակի վրա ներկայացրել իմ պայքարի ձևաչափը:

Սակայն նախընտրական քարոզչապաստառները (տեղեկատու թերթիկների, նախընտրական ծրագրի,համագյուղացիներիս ուղղված կոչի, նկարների տեսքով) մի քանի անգամ պատռվել էին , անկասկած` մրցակից կողմի ձեռքով: Բազմիցս հետևել ենք, ճշտումներ կատարել և արդյունքում պարզվեց, որ չէինք սխալվում այս զազրելի արարքի հեղինակի հարցում…

08.09.2012

Արդար, քաղաքակիրթ ընտրապայքարը` ազատ ընտրության երաշխիք ու առողջ հասարակության պահանջ


Սիրելի լիճքեցիներ, սկսվել է նախընտրական քարոզչությունը: Վստահեցնում եմ Ձեզ, որ պայքարի մեջ եմ մտել միայն արդար, ազատ ու քաղաքակիրթ մրցակցության ձևաչափով:

Ես կարիք չունեմ փնովելու մրցակցիս, քանի որ նման գործելաոճը իմ սկզբունքներին չի համապատասխանում, սակայն ցանկանում եմ ապացուցել, որ հնարավոր է ունենալ օրինակելի համայնք, որին մատնացույց կանեն շատերը, իսկ դա այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ օրենքի գերակայությունը այն իրական պայմանն է, որի միջոցով իրագործելի կդառնա այս գաղափարը: 


06.09.2012

Խոշոր ավտովթար Մարտունիում


Այսօր` ժամը 18:20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում` Սելիմի մայրուղու սկզբնամասից քիչ հեռու, «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ:











Տեսանյութը` «Գեղամա» ՀԸ-ի   

01.09.2012

Սեպտեմբերմեկյան մտորումներ


    Շնորհավորում ենք բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Թող որ ուսումնառության այս տարիները հաջողակ ու բովանդակալից լինեն նրանց համար, և տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկցի կրթության բոլոր աստիճաններում: